«Երկրին, ժողովրդին ծառայություն մատուցելու համար մենք երբեմն պետք է զոհաբերենք, շատ հաճախ զոհասեղանին դնենք մեր անձը մեր ընտանիքի շահերը, նույնիսկ մեր երեխաների շահերը, որովհետև մենք ժողովրդին ասել ենք, որ ուզում ենք իրեն ծառայել: Եթե այդ պարտավորությունը ստանձնել ենք, ուրեմն պետք է անմնացորդ ծառայենք: Եթե չենք ուզում ծառայել, որևէ մեկը մեր ձեռքը չի բռնել: Ցանկացողը կարող է գնալ»,-այսօր՝ հուլիսի 5-ին Սյունիքի մարզի համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, եթե կան պաշտոնյաներ, որոնք այսպես չեն մտածում, պետք է հեռանան՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի պաշտոնյա են. «Ով պատրաստ է այս բանաձևով ծառայություն իրականացնել, մենք պատրաստ ենք աջակցել, կողքին կանգնել, միասին աշխատել: Մեզ համար մեծ պատիվ է այդպիսի մարդկանց հետ աշխատելը»:
Վարչապետը հիշեցրեց, որ գործարարներին հայտնել է կամավոր կամ պարտադիր կամավոր պարտավորություններից իշխանությունների, կառավարության կամ որևէ մեկի առաջ. «Հիմա բոլորին ասում եմ, որ ազատված եք կամավոր և պարտադիր կամավոր պարտավորություններից»: