Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովում ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը հայտարարեց, որ 1 ամիս ժամկետով դադարեցնում է իր աշխատանքները ՀԲՖ-ում:
Գևորգյանը նաև հայտնեց, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները 1 ամսով հետաձգվում են, քանի որ իրենից բացի այլ թեկնածու չի եղել նոր ընտրությունների համար:
Իր խոսքում ՀԲՖ նախագահը նշեց, թե կցանկանար, որ այլ թեկնածուներ ևս լինեն, ինչի մասին խոսել է նաև ավելի վաղ: Ըստ ֆեդերացիայի նախագահի, այլ թեկնածուների փաստը միայն դրական ազդեցություն կունենար, քանի որ նոր տեսակետեր կհնչեին, մասնագիտական քննարկումներ կլինեն և այլն:
Գևորգյանի առաջարկն ընդունվեց, ֆեդերացիայի նախագահի ընտրությունները հետաձգվեցին: