Քաղաքական 

Սուրիկ Խաչատրյանը միայն քանդել է մարզը, այլ բան չի արել. Գորիսի քաղաքապետ

Սյունիքի մարզում մինչև 2016 թվականը՝ Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը, որևէ հարց չի լուծվել, միայն քանդվել է: Այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Առուշանյանը նշեց, որ Հակոբյանը մարզպետ նշանակվելուց հետո լուրջ նախաձեռնություններ է սկսել, ինչն անզեն աչքով երևում է. «Նա լուրջ ներդրումներ է արել: Միայն Գորիսի մասով ներդրումները հասնում են մոտ 300 միլիոն դրամի և դա արել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական միջոցների հաշվին»:

Գորիսի քաղաքապետի խոսքերով, շատ համայնքներում բարեփոխումներ են իրականացվել մարզպետարանին տրամադրված միջոցներով, շատ տեղերում էլ Հակոբյանն աշխատանքներ կատարել է իր միջոցներով:

ինչ վերաբերում է նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանին, Առուշանյանն ասաց, որ նա միայն քանդել է մարզը, այլ բան չի արել. «Որ այդքան գլուխ են գովում, թող գան մի գործ ցույց տան, որ արել են»:

 

Նույն շարքից