Բարի օր Հասարակություն 

Էս ինչ բոչկա է, էս ինչ վիճակ է. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է

analitik.am

«Ես արդեն այդքան էլ լավ տպավորություն չունեմ»,-«Մեղրի» ազատ տնտեսական գոտում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դժգոհ լինելով անցակետում տիրող իրավիճակից:

«Տաս տարի բիզնես եք անում, շահույթ եք ստանում, պետք է տարածքի մասին էլ մտածել, չէ՞: Էս ինչ վիճակ է, էս ի՞նչ ցիստեր է դրված: Պետք է բարեկարգված լիներ, կարող է սիզամարգ լինել, կիսավայրենի տարածք է»,-ասաց վարչապետն՝ իրեն հակառակում ապացուցող պաշտոնյային հայտնելով, որ ինքը տեսողության հետ խնդիրներ չունի:

Վարչապետի խոսքերով, անցակետում են առաջին տպավորությունները  լինում պետությունից. «Մաքսայինը հնարավորությունը չունի՞ 10 հատ աղբաման սարքելու: Գնանք մաքսայինի պաշտոնյաների հայաթը նայենք, այսպիսի բոչկա կա՞ դրված: Նրանք իրենց հյուրերին այսպե՞ս են ընդունում: Կվերացնեք այդ աղբամանը (բոչկա) և նորմալ աղբամաններ կդնեք»:

Փաշինյանին դուր չեկան նաև սայլակները, որոնք, նրա խոսքերով, հիշեցնում են 19-րդ դարը և 20-րդ դարի սկիզբը:

Հիշեցնենք, որ վարչապետը Սյունիքի մարզ է մեկնել այսօր վաղ առավոտյան:

 

Նույն շարքից