Բարի օր Հասարակություն 

Սաշիկ Սարգսյանին ազատ են արձակել

analitik.am

Երեկ՝ հուլիսի 4-ին, ԱԱԾ-ն գրեթե կես օր հատուկ գործողություններ իրականացրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը, ինչն ավարտվեց վերջինիս և վերջինիս որդիներից Հայկ Սարգսյանին ԱԱԾ տեղափոխելով:

Հենց երեկ՝ ավելի ուշ, ոչ պաշտոնական տեղեություններ հայտնվեցին այն մասին, որ կրտսեր Սարգսյանն ազատ է արձակվել: Իսկ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Հայկ Սարգսյանը կասկածվում է 2007 թվականին սպանություն փորձ կատարելու մեջ:

Այսօր առավոտյան Analitik.am-ը փորձեց ԱԱԾ-ից տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել երեկ և ինչ է սպասվում Սարգսյաններին: Մեզ հետ զրույցում ԱԱԾ-ից հայտնեցին, որ ավելի ուշ հայտարարություն կտարածվի, որը դեռ չկա:

Analitik.am-ի տեղեկություններով, երեկ ԱԱԾ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց՝ գիշերը, Սաշիկ Սարգսյանն ազատ է արձակվել:

Նույն շարքից