Հասարակություն 

Տիկին Զոհրաբյան, պաղպաղակի հարցն ինչպե՞ս է լինելու. Արփինե Հովհաննիսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ԸՕ փոփոխությունները քննարկելու համար ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Նիստի ավարտին կուսակցությունների ներկայացուցիչները որոշեցին հաջորդ քննարկումը կազմակերպել հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին: Այս մասին ասաց նիստը վարող Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ արեց վաղը նույն կազմով հավաքվել և շարունակել քննարկումները:

«Տիկին Զոհրաբյան, իսկ պաղպաղակի հարցն ինչպե՞ս է լուծվելու»,-կատակով հարցրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Զոհրաբյանը չէր հասցրել պատասխանել, երբ ՀՀԿ-ն ներկայացնող Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց պաղապաղակի հարցը թողնել նրան, ով որոշել է ժամը:

Կողմերը կարծես թե ընդհանուր հայտարարի եկան նաև պաղպաղակի մասով և ավարտեցին այսօրվա աշխատանքները:

 

Նույն շարքից