Այսօր՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստը: Նիստի ընթացքում կազմակերպության վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Համլետ Հայրապետյանն ու Ղուկաս Ուլիխանյանը ստացված առաջրկությունների հիման վրա ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրեցին Վազգեն Սարգսյանի եղբոր, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը:
Իր խոսքում Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար՝ հայտարարելով, որ չի կարող չընդունել առաջարկությունը:
Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին հայտնի պատմությունից հետո: