Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը չի կարծում, թե Հրայր Թովմասյանի հրաժարականն անհրաժեշտություն է

analitik.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, նրա օրակարգում նման հարց չկա: Այս մասին Թովմասյանը հայտարարել է այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Թովմասյանի խոսքերով, եթե քաղաքական իշխանության փոփոխությունից հետո պետք է փոխվի նաև դատական իշխանությունը, ապա Սահմանադրությունում ինչ-որ բան այնպես չէ գրված: ՍԴ նախագահն այս կոնտեքստում հիշեցրեց, որ դատարանում այս պահին պաշտոնավարող դատավարների մի մասը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մի մասը Ռոբերտ Քոչարյանի, մի մասն էլ Սերժ Սարգսյանի. «Դատական իշխանությունը քաղաքական գործընթացներից դուրս է և չի փոխվում քաղաքական իշխանությունների փոփոխության հետ: Եթե այդպես լիներ, ուրեմն դատական իշխանությունն անկախ չէ»:

Հետաքրքրական է, որ դրանից առաջ էլ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանի հրաժարականն անհրաժեշտություն չէ և այդ հարցն իր իրավասությունների շրջանակներում չի գտնվում:

 

Նույն շարքից