Հայաստան Քաղաքական 

Հրայր Թովմասյանն անձնական հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից 1-2 օր հետո հանդիպել է վերջինիս հետ:
Թովմասյանը նշեց, որ դա անձնական հանդիպում է եղել, իսկ դրանից հետո այլ հանդիպում չի եղել:

Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ քաղաքական իշխանափոխությունը չի ենթադրում նույն փոփոխությունը դատական իշխանության մասով:

Հավելենք, որ այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության տոնը, ինչի առիթով հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել ՍԴ-ում:

 

Նույն շարքից