Հայաստան Քաղաքական 

Ոստիկաններին «գեղեցիկ աչքերի» համար շնորհված կոչումները կարող են վերանայվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով:

«Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլևս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ անգամ պարգևների հարցում է ոստիկանապետը խիստ ու հետևողական լինելու:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ոստիկանապետը, հնարավոր է, առաջիկայում հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք ոստիկաններին շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից