Բարի օր 

Լարված իրավիճակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ

analitik.am

Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցով մեկնեց Սյունիքի մարզ, իսկ արդեն այսօր նա լինելու է Վայոց ձորում: Սյունիքի տարբեր համայնքներում վարչապետն իր այցն անցկացրեց քաղաքացիների հետ հանդիպումներով, վերջիններիս հարցերին պատասխանելով, նկարվելով և այլն:

Սակայն Կապան քաղաքում վարչապետի հանդիպումն այնքան էլ հարթ չանցավ: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ստիպված եղավ մի քանի անգամ սաստել հավաքվածներին՝ կոչ անելով պահպանել կարգուկանոնը: Բանն այն է, որ քաղաքացիները մեկը մյուսին հերթ չտալով փորձում էին իրենց հարցերն ուղղել երկրի առաջին դեմքին՝ բարձրացնելով իրենց խնդիրները:

Ապա դրան հաջորդեց Փաշինյանի հետ լուսանկարվելու ցանկությունը, ինչը ևս հարցուպատասխանի օրինակով վերածվեց խառնաշփոթի: Արդյունքում իրավիճակն անքան լարվեց, որ նույնիսկ անվտանգության աշխատակիցները չկարողացան հանդարտեցնել հավաքվածներին:

Ի վերջո վարչապետը ստիպված եղավ ևս մեկ անգամ հանդարտության կոչ անել՝ հայտնելով, որ նոր հանդիպումներ կլինեն, և հեռացավ:

Նույն շարքից