Հասարակություն 

Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել Սյոկո Ասահարան

Ճապոնական «Աում Սինրիքյո» կրոնական խմբավորման նախկին ղեկավար Սյոկո Ասահարան, ով համարվում է 1995 թվականի Տոկիոյի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչը, մահապատժի է ենթարկվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Մահապատիժն ի կատար է ածվել այսօր առավոտյան:

Հարկ է նշել, որ Ասահարան, ում ձերբակալել էին ահաբեկչությունից անմիջապես հետո, մահապատժի էր դատապարտվել դեռ 2004 թվականին:

Տոկիոյի մետրոյում վերոնշյալ ահաբեկչությունը տեղի է ունեցել 1995 թվականի մարտի 20-ին: Զարինի կիրառմամբ ահաբեկչության արդյունքում այն ժամանակ զոհվեց 13 մարդ, իսկ տուժածների թիվը հասնում էր 5 հազար: Տարբեր տարիներին կրոնական խմբավորման մոտ 200 անդամ, այդ թվում 30 ղեկավար տարբեր պատիժների են արժանացել:

Նույն շարքից