Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հիմար է անվանել նրանց, ովքեր դեմ են ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումն արդյունավետ է լինելու:

«Շուտով հանդիպելու եմ Պուտինի հետ, և մենք ամեն ինչ հիանալի կանցկացնենք»,- հայտարարել է Թրամփը Մոնտանա նահանգում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ հիմար անվանելով նրանց, ովքեր դեմ են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություների կարգավորմանը:

Bloomberg-ն իր հերթին հայտնում է, որ Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ կողմերը կարող են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարավ-արևմտյան շրջաններից իրանական զորքերը դուրս բերելու հարցի մասով, որտեղ կհայտնվեն սիրիական կառավարական զորքերը:

Գործակալության տեղեկություններով, եթե նման որոշում կայացվի, հանդիպումն արդյունավետ կլինի Թրամփի համար:

ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին Հելսինկիում:

Նույն շարքից