Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի վրա: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, վերջինս հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է երեկ երեկոյան և վիրահատության ենթարկվել:
Կատարվածի մանրամասները հայտնի չեն:
Հարկ է նշել, որ Գոգոչուրին առաջին անգամ չէ հայտնվում նման իրավիճակում: 2017 թվականին նախագահին փեսան ընկերոջ հետ Թբիլիսիի կենտրոնում կրկին հարձակման էր ենթարկվել՝ ստանալով հրազենային վնասվածք: Նա հոսպիտալացվել էր ոտքի վնասվածքով: