Հասարակություն գլխավոր 

Իսպանիայի ոստիկանությունը «հայկական մաֆիայի» մասին նոր մանրամասներ է հայտնել

Հուլիսի 5-ին իսպանական ոստկանությունը մանրամասներ է հայտնել, այսպես կոչված «հայկական մաֆիայի» դեմ իրականացված լայնածաված օպերացիայի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 129 մարդ, իրականացվել է 74 խուզարկություն՝ Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում, Մուրսիայում, Ժիրոնայում, Գրանադայում: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, շորթման, անօրինական զենք պահելու, գումարի լվացման, բնակարանների թալանի և այլ հոդվածներով:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 100 հազար եվրո «քեշ» գումար, 9 միավոր հրազեն, փամփուշտ, զրահաբաճկոններ, մեծ քանակությամբ ծխախոտ:

Իրավապահները նշում են, որ հանցավոր խումբը կազմակերպել է պայմանավորված սպորտային հանդիպումներ, գնել է մարզիկների և այլն:

Հարկ է նշել, որ իրավապահները գործով սկսել են զբաղվել 2016 թվականից, երբ Կատալոնիայում Վրաստանի երկու քաղաքացի սպանվեց, ովքեր կապ են ունեցել վրացի օրենքով գող Քախաբեր Շուշանաշվիլիի հետ: Վերջինս այս պահին իր պատիժն է կրում Ֆրանսիայում:

Հանցավոր խումբը կապեր է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Լիտվայում:

Ավելի վաղ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ քննադատելով «հայկական մաֆիա» ձևակերպումը:

Նույն շարքից