Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11.5 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՏZ 103 համարանիշի և Mercedes մակնիշի 978 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին, ովքեր երիտասարդ աղջիկներ են եղել, առաջինն օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ( վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ) և քաղաքացիները:
Մանրամասն՝ shamshyan.com