Բրիտանական անվտանգության ուժերի ղեկավարները ենթադրում են, որ ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և վերջինիս դուստրը փրկվել են անձրևի շնորհիվ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ անձրևը թուլացրել է այն թույնի ազդեցությունը, որը եղել է դռան բռնակի վրա, որին դիպչելու արդյունքում էլ թունավորվել են Սկրիպալները: Այս վարկածի աղբյուրը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ բրիտանական կողմն այս թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանին, որը չի ընդունում մեղադրանքը: