Բարի օր Հասարակություն 

«Լիդիան Արմենիա»-ն օրական 500 հազար դոլար է կորցնում

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների և քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ամուլսարի հանքի շահագործման հարցը՝ այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալով հարցի շուրջ:

Հանդիպման ժամանակ ընկերության տնօրեն Ժոաո Կարելոն հայտարարեց, որ ընկերությունն արդեն մոտ մեկ ամիս է չի աշխատում, ինչի արդյունքում 14 միլիոն դոլար է կորցրել:

Կարլոն նշեց, որ ընկերությունը չի կարողանում աշխատել, քանի որ ճանապարհները փակվել են որոշ քաղաքացիների կողմից:

 

Նույն շարքից