Հայաստան Քաղաքական 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները՝ Ծառուկյանի թիկնապահին մեղադրանք առաջադրելու մասին

Հարությունովը հստակ հայտարարել է, որ որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի կողմից: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի հետ կապված պատմությանը: Զոհրաբյանն ասաց, որ Վյաչիսլավ Հարությունովը հստակ հայտարարություն է արել՝ հավելելով, որ պետք է հիմնվել այդ հայտարարության վրա. «Այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի չեմ պատասխանելու: Գործը գտնվում է իրավական համակարգի տիրույթում, որևէ մեկնաբանություն չեմ տալու»:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ևս հայտարարեց, որ գործը գտնվում է իրավական տիրույթում, դրա համար որևէ գնահատական չպետք է տալ, այլ պետք է սպասել զարգացումներին:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, և նա կալանավորվել է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տուժող Հարությունովը հայտարարել էր, որ իրեն չեն ծեծել՝ հերքելով իր կողմից ավելի վաղ տված ցուցմունքը: Իսկ Հարությունովի կինը նշել էր, որ ամուսինը վնասվածք ստացել է ընկնելու արդյունքում, ինչին չի հավատում ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

 

Նույն շարքից