Հասարակություն 

Մոսկվայում ավտոբուսի վարորդը ծեծել է հայազգի դերասան Սերգեյ Պողոսյանին

Մոսկվայում ավտոբուսի վարորդը ծեծել է հայազգի դերասան Սերգեյ Պողոսյանին: Այս մասին հայտնում է  «Москва» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:

Դերասանը քթի վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է դիմել բժիշկների օգնությանը:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը:

Հավելենք, որ 45-ամյա Պողոսյանը էպիզոդիկ դերով երևացել է  «Զինվորներ» սերիալում: Նա նաև նկարահանվել է «Վլասիկ» ֆիլմում և այլն:

 

Նույն շարքից