Բարի օր Հասարակություն 

Սերժ Սարգսյանը խոսե՞լ է Փաշինյանի հետ իր եղբայրների մասին

analitik.am

Նախկին իշխանությունների ներկայացուցիչները և մասնավորապես Սերժ Սարգսյանը չեն փորձել կապ հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խոսել վերջին օրերին իրավապահների գործողությունների մասին: Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց Արենի գյուղում՝ պատասխանելով հարցին, թե իրավապահներն արդեն հասել են Սարգսյանների ընտանիքին և արդյո՞ք վերջիններս կապ հաստատել են իր հետ:

Փաշինյանի խոսքերով, լրագրողի ձևակերպումն այդքան էլ տեղին չէ, քանի որ իրենք ինչ-որ մեկի ընտանիքի ետևից չեն գնում. «Մենք գնում ենք իրավապահների ունեցած ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության ետևից»:

Վարչապետը նշեց, որ անիմաստ է այդ մասով իրեն դիմելը, խնդիր կա երկրում օրինապահություն հաստատելու, և իրավապահները պետք է արդյունավետ աշխատեն:

 

Նույն շարքից