Հասարակություն 

Գործելակերպի ցինիզմից ցնցվում եմ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 6-ին, Արենի գյուղում, խոսելով դիրքերում տիրող իրավիճակի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն ամեն օր զեկուցում են. «Կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն, սրանով ամեն ինչ ասված է: Ես ուզում եմ, որ այս իրավիճակը ոչ թերագնահատենք, ոչ գերագնահատենք»:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանի բոլոր իշխանություններն էլ արձանագրել են, որ խաղաղության պայմանագիր չկա, կա զինադադար և հրադադարի խախտման դեպքեր. «Այս իրավիճակին պետք է վերաբերվենք ըստ այդմ՝ ոչ ավել, ոչ պակաս»:

Ինչ վերաբերում է բացահայտումների արդյունքում բյուջե վերադարձվող միջոցներին, Փաշինյանն ասաց, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ կվերադարձվեն, սակայն հստակ թվեր չի կարող ասել:

Հարցին, թե պատկերացնում էր ինքն արդյո՞ք, որ նման ծավալների բացհայտումներ կլինեն, վարչապետը նշել է, որ ծավալների մասին դեռ չի կարող խոսել, սակայն որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ցնցվում է:

 

Նույն շարքից