Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Հուլիսի 6-8-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝          38.50C (1984 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              12.50C (1982 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           24.70C

 

Նույն շարքից