«Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվարանում եմ հիշել որևէ այլ ժամանակահատված, երբ Ռուսատանի հետ մեր ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու զարգացումն այսքան կարևոր լիներ։
Բազմաշերտ և պետականակենտրոն արտաքին քաղաքականության շրջանակներում միջպետական բոլոր խողովակներով այս կապերի ամրապնդումը Հայաստանի գերակայություններից պետք է լինի։
Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում արվել և արվելու է առավելագույնը պահպանելու և զարգացնելու համար այս հարաբերությունների մակարդակը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: