Հասարակություն 

Ցուցարարները չեն պատրաստվում լքել Մայր Աթոռի դիվանատուն. Պահանջում են կաթողիկոսի հրաժարականը

Մայր Աթոռի դիվանատուն ներխուժած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պատրաստվում են այնտեղ մնալ քանի դեռ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարական չի տվել: Այս մասին նախաձեռնության ներկայացուցիչները հայտաարել են քիչ առաջ:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ եզակի մասունք համարվող Սուրբ Գեղարդի մասունքները վաճառվել են, ինչն անթույլատրելի է, իսկ հոգևորականները հայտարարել են, որ այն չի վաճառվել, այլ մասունքների մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետին, ինչն ընդունված պրակտիկա է:

 

Նույն շարքից