Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է առողջապահական ծրագրերը 5 մարզում

analitik.am

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Հայաստանի 5 մարզի 44 համայնքում շարունակում է առողջապահական իր ծրագրերը 5 հիմնական բաղադրիչով, որոնց մանրամասները և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ծրագրի փոխտնօրեն և վարչական հարցերով ղեկավար Ինեսսա Գրիգորյանը ներկայացրել է, որ ծրագրի թիրախում են գյուղական համայնքները: Առողջապահական ծրագրերն ուղղված են առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, մասնավորապես, դպրոցներում խմբակների կազմակերպմամբ, կանանց շրջանում սքրինինգային հետազոտությունների անցկացմանը, երեխաների համար ատամնաբուժական ծառայություններին, առաջնային օղակում բուժօգնության բարելավմանը:

Ծրագրի մասնագետները պատրաստ են աշխատել նաև կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզեր ուղեգրված երիտասարդ բժիշկների հետ:

Նախարար Թորոսյանը նկատել է, որ հիմնադրամի նախանշած ուղղությունները որոշ դեպքերում համընկնում են նախարարության ծրագրային դրույթների հետ, ինչը հետագա համատեղ գործակցությունը շարունակելու հիմք է:

Նույն շարքից