Սպորտ Հասարակություն 

Իբրահիմովիչն ու Բեքհեմը գրազ են եկել Շվեդիա-Անգլիա խաղի հաշվի վրա

Շվեդ և անգլիացի հայտնի ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը և Դևիդ Բեքհեմը գրազ են եկել Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր կայանալիք Շվեդիա-Անգլիա խաղի ելքի վրա:

Եթե անգլիացիները հաղթեն, Իբրահիմովիչը Բեքհեմին ճաշ է հյուրասիրելու աշխարհի ցանկացած կետում, որտեղ վերջինս կցանկանա: Իսկ եթե շվեդները հաղթեն, Բեքհեմն Իբրահիմովիչի համար գնելու է այն ամենը, ինչ նա կցանկանա IKEA խանութից:

Խաղը կայանալու է ԱԱ ¼ եզրափակիչի շրջանակներում:

 

 

Նույն շարքից