Հասարակություն 

24 տարի նախագահականում աշխատած վարչապետի խորհրդականի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 18–ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Ջեմմա Հակոբյանն օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հակոբյանը հայտարարագրել է երեք բնակարան և մեկ հողամաս: Նրան է պատկանում նաև «KIA RIO 1.4» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նոր պաշտոնին նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 441 հազար դրամ, որը նրա՝ նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձն է:

Իսկ մինչ այս նշանակումը Ջեմմա Հակոբյանն աշխատել է նույնպես պետական ապարատում, զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի պաշտոնը»:

Նույն շարքից