Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է հրաժարական տալ, եթե ինչ-որ մեկը կարողանա իրեն ապացուցել, որ Աստված գոյություն ունի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նախագահը նշել է, որ ինքը կհամոզվի եթե գոնե մեկ վկա և լուսանկար լինի, որը կապացուցի՝ մարդը կարող է տեսնել և խոսել Աստծու հետ:
Ամեն դեպքում Դուտերտեն ենթադրում է, որ կա ինչ-որ երկնային ուժ, որը պահպանում է տիեզերքի կարգուկանոնը: