ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է խոստանում պայմանով, եթե Կորեական թերակղզում ամբողջական դենուկլեարիզացիա լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Նախագահ Թրամփը լուսավոր ապագա է խոստանում Հյուսիսային Կորեային: Սակայն դրա համար պետք է աշխատել, պետք է ամբողջական դենուկլեարիզացիա լինի»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նշենք, որ հուլիսի 6-ին Պոմպեոն պետքարտուղարի պաշտոնում արդեն երրորդ անգամ մեկնել է Փհենյան, որպեսզի քննարկի թերակղզու դենուկլեարիզացիայի հարցը: