Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Աստված ինձ ասաց՝ գնա հիվանդանոց և պայքարիր առողջությանդ համար. Արմեն Սարգսյան

analitik.am

Այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ III երիտասարդական ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ նախագահի հանձնարարությամբ իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա, որոնք վերաբերում են նախագահի լիազորություններին և հարցին, թե կար արդյո՞ք Սերժ Սարգսյանի առաջարկն ընդունելու ժամանակ նախագահի լիազորությունները փոխելու միտում, նշեց, որ նախագահին կից կան իրավաբաններ. «Իմ կարծիքով որոշ օրենքներ որոշ փոփոխությունների կարիք ունեն: Օրինակ օրենքում գրված է, որ նախագահը չի կարող երկուսից ավել անվճար խորհրդական ունենալ: Իսկ ինչո՞ւ երկու և ոչ շատ, եթե դա անվճար է: Պրոֆեսիոնալ խորհրդականների հետ միասին մենք որոշակի առաջարկություններ մշակել ենք, բայց դրանք հիմնականում կապված չեն սահմանադրության փոփոխության հետ, դրանք կապված են փոքր փոփոխությունների հետ, որոնք հնարավորություն կտան Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: Դրանք պարզ փոփոխություններ են օրենքներ մեջ: Մենք մեր առաջարկությունները ներկայացրել ենք կառավարությանը  և դրանք կապ չունեն Սահմանադրության հետ»:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Սարգսյանն ասաց, որ հեշտ առաջարկ չի եղել, քանի որ ինքը վաղուց որոշել էր ուրիշ կյանք ապրել և Հայաստանին ծառայել այլ կերպ. «Ես հպարտ եմ, որ մոտ 300 ուսանողի ժամանակին օգնել եմ կրթություն ստանալ արտասահմանում: Այդ երիտասարդները փայլուն անձնավարություններ են:

Ինձ արված առաջարկը հեշտ ընդունեի չէր: Ես իհարկե սահմանադրությունը կարդացել էի, քննարկել էի ընկերներիս հետ, գիտեի, թե ուր եմ գալիս: Ես կարծում էի, որ կարող եմ ներդրում ունենալ: Ես հավատում եմ, որ 7 տարում հնարավոր է խոսքով, օրինակով, խորհրդով օգուտ տալ: Բայց պետք չէ մոռանալ Աստծու որոշումների մասին: Երբ ես 1997 թվականին վարչապետ էի, ինձ թվում էր 10-15 տարի պետք է ծառայեմ պետությանը: Երիտասադր վարչապետի էի, ունեի իմ ծրագրերը, բայց Աստված ասաց գնա հիվանդանոց և պայքարիր առողջությանդ համար, որը հեշտ չէր: Հիմա ևս պետք չէ մոռանալ Աստծու մասին: 7 տարվա մանդատ կա, բայց հիշում եք, որ իմ երդմնակալությունից 7 օր հետո փոփոխությունները սկսվեցին, իսկ 7 օր անց էլ Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց»:

Նույն շարքից