Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը Եվրոպայում է նա մինչեւ հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ. ՀԺ

Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա եւ չի հարցաքննվի: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:

Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում եւ մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՔԾ-ն այս իրավիճակում մեզ ճշտել չհաջողվեց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից