Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու 2016 թվականի պատերազմի նման. Արմեն Սարգսյան

analitik.am

Արցախի հակամարտության կարգավարման հարցում ուժային լուծումներն ընդունելի չեն: Այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ III երիտասարդական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, ինքն ամեն առիթով արտասահմանցի գործընկերներին փորձում է բացատրել, որ ցանկացած ռազմական լուծում լինելու է ողբերգական բոլորի համար՝ և Արցախի, և Հայաստանի, և Ադրբեջանի. «Այն չի լինելու փոքր, չի լինելու 2016 թվականի պատերազմի նման: Տարածքում հսկայական քանակությամբ զենք կա, պատերազմը լինելու է դեստրուկտիվ: Եթե որևէ մեկը կարծում է, որ այդպիսի պատերազմից հետո շարունակելու է նավթը վաճառել, ապա այդպես չի լինելու: Մեր տարածաշրջանի համար ռազմական գործողությունները լինելու են ողբերգական բոլորի համար: Որևէ մեկը թող կասկած չունենա»:

Սարգսյանը նշեց, որ լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցությանը, նախագահն ասաց, որ մինչ այսօր Արցախի փոխարեն բանակցել են ՀՀ նախագահները, ովքեր Արցախից են, իսկ այսօր բանակցողը վարչապետն է. «Իմ դերը լինելու է խորհրդականի դեր: Պետք է տարիների իմ դիվանագիտական փորձը փոխանցեմ իրենց, սատարեմ և լինեմ համար մեկ դեսպանն այն քաղաքականության, որը մեր երկիրը  և կառավարությունը վարում է»:

 

Նույն շարքից