Հասարակություն 

Գրպանահատություն թիվ 13 ավտոբուսում

Հուլիսի 6-ին ժամը 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մանուկ Գ.-ին և պարզել, որ նույն օրը ժամը 10-ին նա նշված խաչմերուկում թիվ 13 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ոսկյա զարդի մասնիկներ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից