Քաղաքական գլխավոր 

ՀԱՊԿ հայտարարությունը՝ նախիջևանյան ճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ

Հունիսի 11-ին Ալմաթայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի  Զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման, դրանց առաջխաղացման և ինժեներական աշխատանքներ իրականացնելու մասին:

ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստությամբ են հետևում իրադարձության զարգացման դինամիկայի մասին ստացվող ինֆորմացիային: Չպետք է լինի  իրավիճակի նոր էսկալացիա:

Կարևորում եմ այն միջոցների ձեռնարկումը, որոնք ուղղված են մթնոլորտի ձևավորմանը, որը կնպաստի  հարցի խաղի կարգավորմանը: ՀԱՊԿ քարտուղարությունում վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը միակն է, որ ունի միջազգային հանրության համապատասխան մանդատը, ինչի մասին ասված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների 2017 թվականի հայտարարության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով

Նույն շարքից