Հասարակություն Պատահարներ 

Քաղաքացին հոսանքահարվել է գետում

analitik.am

Հուլիսի 7-ին, ժամը 17:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից