Հասարակություն 

Ուսանողները բողոքում են. Հանձնաժողովն անարդար է եղել

Analitik.am-ի խմբագրություն են դիմել ուսանողներ, ովքեր իրենց դժգոհությունը հայտնեցին ուսանողներին տարկետում տրամադրելու հետ կապված:

Նրանք ասացին, որ հունիսի 22- 23-ին ԿԳՆ-ում կազմակերպվել էր նշանակալի նվաճում ունեցող ուսանողներին տարկետում տրամադրելու հարցազրույցը։ Մինչ այդ ուսանողները ներկայացրել են մոգերը,  հոդվածների տեղեկանքները: Ուսանողներից պահանջվել է նաև երաշխավորագրեր և մոտիվացիոն նամակ, որը, ինչպես նշում են ուսանողները, ընդհանրապես հաշվի չի առնվել։

Նրանք նշեցին, որ եթե հարցազրույցը գնահատեին առավելագույն, ապա բոլորն էլ կստանային տարկետում։ Հանձնաժողովը, որի անդամ է եղել լիկվիդներ ունեցող մի ուսանող, որոշել է, որ մատերի մոտիվացիան ոչ թե 20 է, այլ ենթադրենք,  16. 17. 18, որն ուսանողներն աբսուրդ են համարում՝ նշելով, որ  մոտիվացիան չեն չափում, այն կամ լինում է, կամ՝ ոչ։

Եղել է երկու հանձնաժողով՝ բնագիտական և հումանիտար։ Հումանիտար հանձնաժողովն ուսանողներին  բացատրություն չի տվել՝ անհիմն գնահատման պատճառների մասով, նախարարն էլ չի ընդունել ուսանողներին:

Ուսանողները նշում են, որ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են եղել  որոշ դիմորդեր, ինչը նշանակում է, որ իրենք իրենց տարկետում էին տալիս։ Գործընթացը եղել է ոչ թափանցիկ։

Ուսանողները հուլիսի 8-ին ժամը 10:00 -ին հավաքվելու են կառավարության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու համար:

Նշենք նաև, որ  ուսանողները դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին և ՄԻՊ:

Նույն շարքից