Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Լոռու մարզում․ Վարորդներից մեկը տեղում մահացել է

analitik.am

Հուլիսի 8-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղի մոտակայքում՝ դեպի Գյումրի գնացող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 22-րդ կմ-ին բախվել են «ВАЗ 2107» (վարորդը՝ Հ. Մ., ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) ու «Mercedes Benz» մակնիշերի (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Մ.-ի դին ու հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից