ԱՄՆ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, որպեսզի թույլ չտա Թուրքիան ձեռք բերել ռուսական С-400 համակարգերը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Բեյլի Հաչիսոնը:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ իրենք դեմ են այդ գործարքին, քանի որ այն բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիայում ՆԱՏՕ-ի համատեղ արսենալի վրա. «Մենք չենք կարող Թուրքիայում միևնույն ժամանակ կիրառել ռուսական արտադրության պաշտպանական համակարգը և մատակարարել F-35 կործանիչներ: Դրա համար էլ մենք աշխատում ենք Թուրքիայի հետ, որպեսզի Անկարան իր տարածքում չտեղակայի ռուսական համակարգերը»:
Ամերիկացին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը փորձում է Թուրքիան տանել դեպի իր ճամբար, և այդ հարցում Թուրքիան միայնակ չէ. «Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղագույն անդամներից մեկն է, և ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունն այդ երկրի հետ»: