Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին և Սպիտակ տան հաղորդակցության հարցերի տնօրեն Բիլ Շայնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեկնելու են Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների ղեկավարը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Politico-ը:
Պարբերականի տեղեկություններով, Թրամփի հետ են լինելու նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ խորհրդական Ջարեդ Քուշներին, ով Թրամփի փեսան է, և նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, ապա նրանք պատվիրակության կազմում չկան: