Սպորտ Հասարակություն 

Անգլիայում ծնելիության աճ է սպասվում շվեդների դեմ հանդիպումից հետո

Անգլիայում կանխատեսում են, որ Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում շվեդների նկատմամբ անգլիացիների հաղթանակից 9 ամիս անց երկրում ծնելիությունն աճելու է 10 տոկոսով: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Փորձագետների խոսքերով, նման բեյբիբումեր եղել են 2002 թվականին Անգլիա-Բրազիլիա և 1966 թվականին Անգլիա-Գերմանիա հանդիպումներից հետո: Իսկ այս անգամ սպասվում է 5 հազարով ավելի շատ երեխայի ծնունդ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով, ինչը թույլ տվեց անգլիացիներին շարունակել պայքարը կիսաեզրափակիչում:

 

 

Նույն շարքից