Հասարակություն Պատահարներ 

Ոստիկանությունը 2-ամյա երեխայի մահվան մասին

analitik.am

Հուլիսի 8-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ ԱԻՆ Ապարանի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Դավիթ Կ.-ն և հայտնել, որ Արագած գյուղում 2 տարեկան երեխա է կորել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, 2016 թ. ծնված Նվեր Կարապետյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 21.40-ի սահմաններում, Արագած գյուղի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց գտնվող ջրատար առվում հայտնաբերվել է երկամյա Նվեր Կարապետյանի դիակը:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից