Բարի օր Հասարակություն 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հատուկ հայտարարությունը՝ Վարդավառի վերաբերյալ

analitik.am

Հուլիսի 8-ին, Հայաստանում նշվեց Վարդավառը, որը Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Տոնի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ Հայաստանում հյուր գտնվող իր քաղաքացիներին զգուշացնելով, որ իրենց կարող են ջրել:

Հայտարարության մեջ նշվել է, որ Վարդավառը հայերի համար ամենաուրախ տոներից մեկն է, որի ժամանակ քաղաքացիները միմյանց վրա ջուր են լցնում, ջրում են ավտոմեքենաները և այլն:

Դեսպանությունը խորհուրդ է տվել ջրվելուց խուսափելու համար այդ օրը մնալ փակ տարածություններում կամ  պաշտպանել փաստաթղթերը, գումարը և մյուս կարևոր իրերը՝ դրա համար օգտագործելով ջրակայուն փաթեթներ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ սա տոն է, որը ենթադրում է տհաճ միջադեպերի  բացակայություն:

 

Նույն շարքից