Բարի օր Հասարակություն 

Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 24-ի

analitik.am

Թուրքիայում կիրակի օրը տեղի ունեցած գնացքի վթարի արդյունքում 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է 124-ի: Այս մասին հայտնում է NTV-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանին:

Ավելի վաղ հայտնվում էր 10 զոհի և 73 տուժածի մասին:

Նշվում է, որ վթարի վայրում հիմնական փրկրարարական աշխատանքներն ավարտվել են այսօր առավոտյան:

Թուրքական իշխանությունների տեղեկություններով, վթարի պատճառը ռելսերի տակ գտնվող հողի շերտի վնասումն է, ինչը տեղի է ունեցել ուժեղ անձրևների արդյունքում:

 

Նույն շարքից