Հասարակություն 

Մանկությունից այդպես եմ որոշել. Փաշինյանի որդին՝ Արցախում ծառայելու մասին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր՝ հուլիսի 9-ին, ծառայության է մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ով լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շատ լավ տրամադրություն ունի և պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Աշոտ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ տարիներ շարունակ պաշտոնյաների որդիները խուսափել են զինծառայությունից, նշել է, որ  դա մեկնաբանության կարիք չունի:

Իսկ ինչ վերաբերում է Արցախում ծառայության անցնելու որոշմանը, կրտսեր Փաշինյանը հայտարարել է, որ  մանկությունից որոշել է այդպես վարվել:

Աշոտ Փաշինյանը նշել է նաև, որ մարտական ու հանգիստ է տրամադրված. «Երկու տարին շատ հանգիստ է անցնելու, ես վստահ եմ»:

 

Նույն շարքից