Քաղաքական գլխավոր 

Մնացականյանը կհանդիպի Մամեդյարովի հետ. Պայմանավորվածությունը ձեռք է բերվել

Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպման մասով պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, Բրյուսելում:

Մնացականյանը նշել է, որ հայկական կողմի համար շատ կարևոր է բանակցային գործընթացքում դինամիկան ապահովելը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավագույն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

Նույն շարքից