Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Շամշյանի հայտնում է նաև, որ զոհը Նիկոլայ Գաբրիելյանն է, ով հանրությանը հայտնի է «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյա» անունով: Նա Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:
Մանրամասն՝ shamshyan.com