Նիկոլ Փաշինյանի որդին չի նեղվում լրագրողների ակտիվությունից, որը կա իր՝ բանակ գնալու հարցի մասով: Այս մասին Աշոտ Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, որ դա ամենայն հավանականությամբ խանգարում է համապատասխան մարմինների աշխատանքին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բանակ է գնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի որդին, ով ցանկություն է հայտնել ծառայության անցնել Արցախի Հանրապետությունում:
Վարչապետի որդին կատակով խնդրեց լրագրողներին հարցուպատասխանն արագ անել, որպեսզի հասցնի բանակ գնալ՝ հավելելով, որ դիմում է գրել Արցախ ծառայության գնալու համար և ունի բարձր տրամադրություն՝ մյուս տղաների նման: