ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դժգոհ է, որ լրագրողներն այսքան ուշադրության կենտրոնում են պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու բանակը գնալը: Նրա խոսքերով, դա ճիշտ չէ:
Հարցին, թե գուցե լրագրողների նման ուշադրությունը կապված է նրա հետ, որ պաշտոնյաների տղաները տարիներ շարունակ խուսափել են ծառայությունից, Տոնոյանն ասաց, թե հնարավոր է, սակայն չափ գոյություն ունի:
Ինչ վերաբերում է նրան, թե բացառում է արդյո՞ք պաշտպանության նախարարը, որ իր ղեկավարության օրոք պաշտոնյաների երեխաները կխուսափեն ծառայությունից, Տոնոյանը հայտարարեց, թե բացառում է, որ իր իմացությամբ որևէ մեկը կխուսափի: