Հասարակություն 

Ես թույլ չեմ տա. Պաշտպանության նախարարի տղան մի քանի օրից բանակ է գնալու

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մի քանի օր հետո զորակոչվելու է հայոց բանակ: Այս մասին նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական զինվորական կոմիսարիատում:

Ավելի վաղ Տոնոյանը դժգոհել էր, որ լրագրողներն այսքան շատ են ուշադրության կենտրոնում պահում Նիկոլ Փաշինյանի որդու բանակ գնալը՝ հայտարարելով, որ չափ գոյություն ունի:

Խոսելով այն մասին, որ հնարավոր է նման իրավիճակ ստեղծվի նաև իր որդու բանակ գնալու ժամանակ, Տոնոյանն ասաց, որ չի լինի նման բան, ինքը թույլ չի տալու. «Հավատացեք թույլ չեմ տա»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է լինելու պաշտոնյաների որդիների ճակատագիրը, ովքեր տարկետման իրավունք ունեն, նախարարն ասաց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի պարզվի՝ խախտումներ եղել են, թե՝ ոչ:

Նույն շարքից